Ինդոնեզիայում գրեթե 10 հազար մարդ է տարահանվել Սինաբունգ հրաբխի պատճառով

Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսի բնակավայրերից գրեթե 10 հազար մարդ է տարահանվել Սինաբունգ հրաբխի ակտիվացումից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Detick նորությունների պորտալը:

Ներկայում տեղական իշխանությունները լիովին փակել են հրաբխի խառնարանից 7 կիլոմետր հեռավորությամբ գոտին: Մոխրի առաջին արտանետումը գրանցվել է օգոստոսի 24-ին, օրվա ընթացքում հրաբուխը շարունակել է ակտիվությունը, ծխի եւ շիկացած մասնիկների սյան բարձրությունը հասել է 3,5 կիլոմետրի:

Սինաբունգը համարվում է գործող հրաբուխ, ծովի մակերեւույթից դրա բարձրությունը հասնում է 2460 մետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում