Զախարովան պատասխանել Իրանի պաշտպանության նախարարի քննադատություններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իրանի պաշտպանության նախարարի խոսքը, ով քննադատել է պաշտոնական Մոսկվային Համադանի ռազմաբազայի տվյալները բացահայտելու համար: Զախարովայի խոսքով` Ռուսաստանն ուշադրություն է դարձնում միայն իրանական կողմի պաշտոնական հայտարարություններին:

«Ո՞վ, ի՞նչ հայտարարություն: Եկեք խոսենք այն մասին, թե արդյոք այդ հայտարարությունն արտացոլում է երկրի պաշտոնական դիրքորոշումը: Կարծում եմ` դրանից պետք է սկսել: Մենք Իրանի, մասնավորապես Թեհրանի, պաշտոնական դեմքերի հետ կապ ենք պաշտպանում բոլոր մակարդակներով: Մեր գործողությունները համաձայնեցված են»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ընդգծել է Զախարովան` լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարարի խոսքը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` խոսելով առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների մասին, առաջին հերթին պետք է հասկանալ` արդյո՞ք նրանք ներկայացնում են երկրի պաշտոնական դիրքորոշումը:

«Մենք ելնելում ենք Թեհրանի պաշտոնական հայտարարություններից և մեր գործողությունները համաձայնեցնում ենք պաշտոնական Թեհրանի հետ: Իսկ քաղաքական գործիչների առանձին հայտարարություններ կարող են լինել, քանի որ նրանք քաղաքական գործիչներ են»,– ավելացրել է նա:

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը քննադատել էր Ռուսաստանին՝ ռուսական զինված ուժերի կողմից իրանական Համադան քաղաքում Nojeh ավիաբազան օգտագործելու մասին տեղեկատվության հրապարակման համար:

Ռուսական օդուժը Համադանի բազան օգտագործել է Սիրիայում ռմբակոծություններ իրականացնելու համար: Դեհղանը Ռուսաստանի կողմից այդ տեղեկատվության հրապարակումը որակել է որպես հասարակության առջև ցուցադրական ակցիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում