Եվրամիությունը Brexit-ի «մանրակրկիտ պատասխան» կպատրաստի. Մերկել

ԵՄ-ի անդամ 27 երկրների՝ սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովը կսկսի աշխատանքը Brexit-ի «մանրակրկիտ պատասխանի» վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վարշավայում ելույթ ունենալով «Վիշեգրադյան խմբի» ղեկավարների հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը: «Ես համամիտ եմ, որ Բրատիսլավան հանձնարարություն-գագաթնաժողով Է, դա գագաթնաժողով չէ, որը որոշում է ընդունելու, դա աշխատանքի սկիզբն է… ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ թե ինչ-որ իրադարձություն է, այլ խորը կտրվածք Եվրամիության ինտեգրացման պատմության մեջ: Ուստի կարեւոր է գտնել այդ խորը կտրվածքի հանգամանալի պատասխանը»,- ասել էՄերկելը:

Կանցլերն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների գնահատումը, ինչի համար «մենք բոլորս ցավում ենք», կդառնա Բրատիսլավայի հանդիպման կենտրոնական թեման:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին հանրաքվե (Brexit) է անցկացվել ԵՄ-ին հետագա անդամակցության հարցի շուրջ. Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում