Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Պետրոսյանը ձերբակալվել է երկու ամսով

Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանը մինչեւ հոկտեմբերի 24-ը ձերբակալել է ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին, որը մեղադրվում է Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկի» մասնաճյուղի գրավման մեջ:

Այսպիսով, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բավարարվել է հետաքննության միջնորդությունը:

«Հետաքննության միջնորդությունը բավարարել, Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրել երկու ամսով՝ այսինքն մինչեւ հոկտեմբերի 24-ը կալանքի տակ վերցնելը»,-վճիռը հրապարակել է դատավոր Թերեզա Ժրեբեցը:Պետրոսյանը մեղադրվում է ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («երկու եւ ավելի անձանց պատանդ վերցնելը առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ»), որը ազատազրկում է նախատեսում 6-ից մինչեւ 15 տարի ժամկետով: Արամ Պետրոսյանը դատարանում խոստացել է, որ իր արտոնագրերը կնվիրի պետությանը, եթե իրեն չձերբակալեն: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«Ես 32 արտոնագիր ունեմ, հինգ հեղինակային իրավունք: Ես թմրամոլ չեմ, հարբեցող չեմ, այլ գաղափարական աշխատող: Եթե դուք իմ նկատմամբ չընտրեք մեկուսացումը, եմ իմ նախագծերը կտամ պետությանը»,- ասել է Պետրոսյանը: «Ես խնդրում եմ ձեզ որպես մարդը մարդուն՝ ինձ ազատության մեջ թողեք»,-ասել է նա՝ դիմելով դատավորին:

Դատավճռի հրապարակումից հետո Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ «այսօրվանից չոր հացադուլ է հայտարարում»:

Օգոստոսի 24-ի երեկոյան ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ մի տղամարդ Մոսկվայի կենտրոնում պատանդներ է պահում Սիթիբանկի բաժանմունքում: Հետաքննության վարկածով Պետրոսյանը պատանդ էր վերցրել չորս մարդու՝ սպառնալով պայթեցնել ուղղանկյուն մի առարկա, որը նման էր պայթուցիկ սարքի եւ գտնվում էր նրա կրծքին: Մի քանի ժամից նա բաց է թողել բոլոր պատանդներին եւ դուրս եկել շենքից: Հետաքննության ժամանակ Պետրոսյանը պարզաբանել է, թե ուզում էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա եւ չէր ցանկանում սպանել պատանդներին: Այնուհետեւ նա ամբողջությամբ ընդուն ել է մեղքը:

Որպես առաջնահերթ դրդապատճառ քննիչները դիտարկում են գործարարի ծանր ֆինանսական վիճակը եւ տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարինությունը: Ինչպես ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը չորս տարի առաջ բիզնեսի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ պարտքերի տակ ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից Պետրոսյանը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցմանը միտված նախաձեռնություններ էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: «Ամենայն հանավանականությամբ, ոչ մի պատասխան չստանալով, նա որոշել է իր վրա ուշադրություն գրավել՝ հարձակում կատարելով բանկի վրա»,– ասել է աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում