Լավրովը, Քերին եւ դե Միստուրան ժամանակավորապես դադարեցրել են հանդիպումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանակավորապես դադարեցրել են հանդիպումը, որը օգոստոսի 26-ին Ժնեւում տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ դե Միստուրայի մասնակցությամբ. աշխատանքը կվերսկսվի օրվա ընթացքում ավելի ուշ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի պատվիրակության մի աղբյուր:

«Ընդմիջում են արել, աշխատանքը կվերսկսվի ավելի ուշ»,-ասել է աղբյուրը:

Դրանից մի քանի րոպե առաջ լրագրողները տեսել էին, թե ինչպես է Քերին հեռացել President Wilson հյուրանոցից, որտեղ ընթանում են բանակցությունները, սակայն ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ պետքարտուղարը կվերադառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում