Դավիթ Տոնոյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակությունը քննարկել են առաջիկա համատեղ ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ պաշտպանական բաժնի համակարգող Զուրաբ Բուրդուլիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

շնորհավորելով Զուրաբ Բուրդուլիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Տոնոյանը բարձր ու արդյունավետ է գնահատել ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությունը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ և հույս հայտնել, որ հետագայում այն որակակական նոր մակարդակ կունենա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն և օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու կառույցների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված առաջիկա համատեղ ծրագրերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում