Իրանը Ս-300 զենիթային համալիրներով պաշտպանել է միջուկային օբյեկտը

Իրանին մատակարարված ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրները տեղակայվել են Ֆորդո միջուկային օբյեկտի շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսության եթերում այս մասին հայտարարել է հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին:

Հեռուստատեսությունը ցուցադրել է Ֆորդոյաի մերձակայքում տեղակայված համալիրները: Էսմայիլին նշել է, որ այժմ միջուկային օբյեկտը մշտապես կգտնվի պաշտպանության ներքո, եւ հայտարարել է, որ Իրանի երկինքն «ամենաանվտանգներից մեկն է տարածաշրջանում», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Օգոստոսի 28-ին ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձել է Թեհրանին խանգարել ստանալու Ս-300 համալիրները, քանի որ չի ցանկանում ընդունել ինքնապաշտպանության՝ Իսլամական Հանրապետության իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում