Սիրիայի իշխանությունները ջրաբաշխման շուրջ 200 կետ են բացել Հալեպում

Սիրիայի իշխանությունները ջանում են հումանիտար աղետ թույլ չտալ Հալեպում: Այն բանից հետո, երբ արմատականները զավթել էին Եփրատի գլխավոր ջրաբաշխիչը՝ Կուեյկ գետը, այն ծանծաղացել է: Ահաբեկիչները փորձում են քաղաքը գրավել սովահար անելով, բայց Սիրիայի իշխանություններն ապահովում են խմելաջրի անխափան մատակարարումը քաղաքին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Միայն Հալեպի արեւմտյան շրջանում իշխանությունները բացել են ջրի բաշխման շուրջ 200 կետ:

«Այն ժամանակվանից, երբ ահաբեկիչները կտրեցին Եփրատ գետից ջրամատակարարումը նաեւ Դամասկոսի շրջանում, Սիրիայի կառավարությունը միջազգային մարդասիրական կազմակերպությունների օգնությամբ ջրաբաշխման շուրջ 200 կետ է բացել Հալեպի արեւմտյան մասում: Բայց այժմ դրանցից աշխատում են մոտ 120-ը, մնացածները գործի կդրվեն ըստ անհրաժեշտության»,-ռուս լրագրողներին պատմել է Հալեպի ջրապահովման կենտրոնի ղեկավար Աբդուլ Ազիզ ալ Բեյնը: Ընդամենը քաղաքում հորատվել է հազարից ավելի հորատանցք եւ առայժմ, բարեբախտաբար, այստեղ հաջողվում է խուսափել խմելաջրի պակասից:

Խափանումներ չկան նաեւ Հալեպին պարենամթերքի մատակարարման գործում, քաղաքում աշխատում են տասնյակ հումանիտար կազմակերպություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում