Գյուղնախարարությունն առաջիկա օրերի տեղումներով պայմանավորված նախազգուշացրել է հողօգտագործողներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացրել է հողօգտագործողներին ձեռնարկել համապատասխան միջոցները հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գյուղնախարարության հայտարարության մեջ ասվում է. «Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում