Բելգիան երկու տարում 740 մլն եվրո կծախսի ահաբեկչության դեմ մղվող պայքարում

Բելգիայի դաշնային կառավարությունը շուրջ 740 մլն եվրո է հատկացրել ահաբեկչության դեմ մղվող պայքարի եւ նախազգուշական միջոցառումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հայտնել են բելգիական ԶԼՄ-ները:

«Պետք Է հստակ պատկերացնել, որ Բելգիան երբեք լրջորեն չի ընդունել խոշոր սպառնալիքը, եւ այդ բնագավառում, ինչ-որ առումով, մենք սկսել ենք մաքուր Էջից: Անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել»,- ԶԼՄ-ները մեջբերում են բելգիական կառավարության ներկայացուցչի խոսքը:

Այդ գումարից արդեն իրացվել է 640 միլիոնը, որը ծախսվել է իրավապահ մարմինների լրացուցիչ թվով աշխատակիցների գործի դնելու, կայարանների անվտանգության ապահովման եւ հատուկ սարքավորումներ գնելու վրա: Հատկացված գումարից դեռ պետք է օգտագործվի 100 մլն եվրո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում