Քուրդ զինյալների հետ կռիվներում երկու թուրք սպա է սպանվել

Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում օգոստոսի 28-ից շարունակվում են բախումները թուրք ուժայինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Հուրիեթ» պարբերականը:

Օգոստոսի 29-ին տեղի ունեցած բախումների ժամանակ քուրդ զինյալները սպանել են երկու թուրք սպայի:

Թուրքական լրատվամիջոցի տեղեկություններով` նախօրեին տեղի ունեցած կռիվներում սպանվել էր 10 քուրդ զինյալ, երկու թուրք զինծառայող էլ վիրավորվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում