Գերմանիայում տարեսկզբից շուրջ 9 հազար անչափահաս փախստականներ են կորել

2016 թվականի սկզբից ի վեր Գերմանիայում կորած՝ 18-ից ցածր տարիքի միգրանտների թիվն ավելացել է մեկուկես անգամ եւ հասել 8991-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BKA ֆեդերալ միգրացիոն ոստիկանությունն ի պատասխան Neue Osnabruecker Zeitung թերթի խմբագրական հարցապնդման:

Ըստ որում ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոհաննես Դիմրոտը հավաստել է, որ ամբողջ 2015 թվականին Գերմանիայում կորել է 5835 անչափահաս միգրանտ:

Ինչպես նշել է հրատարակությունը, դեպքերի մեծ մասը քրեական հիմք չունի: «Ֆեդերալ քրեական ոստիկանությունը չունի այն բանի կոնկրետ ապացույցներ, որ կորածներից ոմանք հայտնվել են հանցագործների ձեռքում»,- ասել է BKA-ի ներկայացուցիչը:

«Հաճախ երեխաները հեռանում են ոչ աննպատակ, այլ որպեսզի իրենց ծնողներին, հարազատներին կամ ծանոթներին գտնեն Գերմանիայի այլ քաղաքներում կամ Եվրոպայի այլ երկրներում»,– հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում