Հարավային Կորեայի զինվորականները բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի

Կորեայի Հանրապետության նախագահ Պան Կին Հեն կարգադրել Է երկրի զինված ուժերը բերել մարտական բարձր պատրաստության վիճակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Սեուլում իր խորհրդականների հետ կայացած հանդիպմանը:

«Զինվորականները պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն պատասխան հարված հասցնելու: Մենք պետք է վստահ լինենք, որ Հյուսիսային Կորեայի կողմից սադրանք կատարելու ցանկացած փորձ կհանգեցնի նրա ռեժիմի ինքնաոչնչացման»,- ընդգծել է Պան Կին Հեն:

Նա նաեւ հորդորել է հրամանատարությանը՝ «արդյունավետ միջոցներ նախապատրաստել» ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի նկատմամբ:

Անցած շաբաթ Պան Կին Հեն այցելել էր ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում գտնվող հարավկորեական զորամասերից մեկը: Այնտեղ նա Հյուսիսային Կորեայում որոշումների ընդունման համակարգն անվանել էր «իռացիոնալ», նրա առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ «անկանխատեսելի»: Այդ կապակցությամբ «Հարավի համար հյուսիսկորեական ռազմական սպառնալիքը ենթադրական չէ», նշել է Պան Կին Հեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում