Սիրիայում թուրքական զինուժի հրամանատարը հիվանդանոց է ընկել

Օգոստոսի 24-ին Սիրիա ներխուժած Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատար, գեներալ Զեքաի Աքսաքալը առողջական խնդիրների պատճառով հիվանդանոց է ընկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Անդրադառնալով հարցին, «Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական Ջերաբլուս քաղաքի գրավումից հետո գեներալ Աքսաքալն իրապես հայտնվել է հիվանդանոցում, սակայն «բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից»: Նշվում է, որ նրա առողջական վիճակը «լավ է եւ գտնվում է ծառայության մեջ»:

Գործակալությունը չի հայտնել, թե կոնկրետ որտեղ է Աքսաքալը բուժօգնություն ստացել եւ որտեղ է գտնվում ներկայում:

Թուրքական «Միլիեթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Զեքի Աքսաքալլըն Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ղեկավարել է ռազմական խռովության մասնակիցների վերացման գործողությունը:

Ադրբեջանական իշխանամետ haqqin.az կայքը հայտնել էր, որ թուրքական հատուկ նշանակության զորքերի հրամանատար Զեքի Աքսաքալլըն մեկ տարի առաջ եղել է Ադրբեջանում, ինչի մասին կայքի տարածած լուսանկարում նա պատկերված է ադրբեջանական բանակի մարտական կետերից մեկում դիպուկահարի հրացանով:

Ապրիլյան պատերազմի առաջին օրը ԼՂՀ բանակի 18-ամյա զինվորները ոչնչացրել են գեներալ Զեքի Աքսաքալլըի հրամանատարությամբ թուրք հրահանգիչների կողմից երկար ժամանակ պատրաստություն անցած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման մոտ 100 զինծառայողների, ինչի մասին հայտնել էին նաեւ ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում