Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կմեկնեն սեպտեմբերի 4 – 5-ին

Ռուսաստանցի զբոսաշրջիկներով առաջին վարձաչվերթային թռիչքները Թուրքիա կմեկնեն սեպտեմբերի 4 – 5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջային գործարկուների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

«Առաջին վարձաչվերթը կթռչի սեպտեմբերի 4 – 5-ը»,– ասել է նա:

Ավելի վաղ մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ռուսաստանից Թուրքիա առաջին վարձաչվերթային թռիչքները կկատարվեն սեպտեմբերի 2-ին «Ինտուրիստ» զբոսաշրջային գործարկուի սպասարկյալների համար: Մինչդեռ «Ինտուրիստի» ուղեւորությունների ընտրության կառավարիչը ՏԱՍՍ-ին իրազեկել է, որ կայքում առաջարկվող ուղեւորությունները Թուրքիա՝ սեպտեմբերի 2-ին թռիչքի ամսաթվով, ներառում են կանոնավոր, այլ ոչ թե վարձաչվերթային թռիչքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում