Մեծ Բրիտանիան Էսկադրային ականակիր է ուղարկում Պարսից ծոց՝ պայքարելու ԻՊ-ի դեմ

Մեծ Բրիտանիան HMS Daring Էսկադրային ականակիրը կուղարկի Պարսից ծոց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Daily Telegraph թերթը:

Ռազմանավը մերձավորարեւելյան տարածաշրջան կուղարկվի այս շաբաթ եւ մինչեւ տարեվերջ կմասնակցի ԱՄՆ-ի ավիակիրներից մեկի մարտական պահպանության գործին, որն անմիջականորեն հարվածներ է հասցնում Սիրիայի եւ Իրաքի տարածքներում գործող ԻՊ-ի զինյալների դիրքերին: Daring-ը նաեւ վերահսկելու է օդային տարածությունը գործողության շրջանում եւ համապատասխան տեղեկատվություն է փոխանցելու շտաբին:

«Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ամեն օր հարվածներ են հասցնում ահաբեկիչներին, ցամաքային զորամասերն ուսուցանում են Իրաքի բանակի սակրավորներին, իսկ ռազմածովային ուժերն օգնում են Պարսից ծոցում կոալիցիայի ավիակիրների պաշտպանությունն ապահովելու գործում»,-այդ կապակցությամբ հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում