Էստոնիայի խորհրդարանը չկարողացավ երկրի նախագահ ընտրել առաջին փուլում

Էստոնիայի խորհրդարանը չի կարողացել երկրի նոր նախագահ ընտրել ընտրությունների առաջին փուլում: Կայացած արտահերթ նիստում երեք գրանցված թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ պատգամավորների թեկուզեւ երկու երրորդի պաշտպանությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Քվեարկության երկրորդ եւ երրորդ փուլերը տեղի կունենան օգոստոսի 30-ին:

Օգոստոսի 28-ին Էստոնիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովը գրանցել Է երեք թեկնածուների: Գրանցված թեկնածուներ են դարձել Կենտրոնամետ կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մայլիս Ռեպսը, արդարադատության նախկին կանցլեր Ալար Յիքսը եւ խորհրդարանի խոսնակ Էյկի Նեստորը:

Եթե խորհրդարանը չկարողանա երեք փուլերից հետո նախագահ ընտրել, կստեղծվի Քվեատուների կոլեգիա՝ բաղկացած 335 մարդուց, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներից եւ տեղական ինքնակառավարությունների խորհուրդների ներկայացուցիչներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում