ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն մտադրվել են համակարգված հարվածներ հասցնել Հալեպին

Մոսկվան եւ Վաշինգտոնը Սիրիայի իրադրության կարգավորման բանակցություններում ուսումնասիրում են սեպտեմբերի կեսերին Հալեպում համատեղ գործողություն իրականացնելու հնարավորությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին «Ինտերֆաքս»-ին հայտարարել է Ժնեւի մի աղբյուր:

«Կողմերը քննարկում են մոտավորապես սեպտեմբերի կեսերից Հալեպում զինյալներին համակարգված հարվածներ հասցնելու հնարավորությունը»,- ասել է ռուս-ամերիկյան կոնսուլտացիաներին մոտ կանգնած աղբյուրը:

Նա պարզաբանել է, որ «այդ պահին քաղաքում եւ դրա շրջակայքում պետք է մնացած լինեն սոսկ այն զինյալները, որոնք չեն ցանկացել վայր դնել զենքը եւ դուրս գալ Հալեպից»:

«Քաղաքում մնացած զինյալները կշրջափակվեն եւ ենթակա կլինեն ոչնչացման»,- ընդգծել Է աղբյուրը՝ չճշտելով, թե ենթադրվում է արդյոք Սիրիայի ռազմաօդային ուժերի մասնակցությունն այդ հարվածները հասցնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում