Հայաստանում արտարժույթի միջին փոխարժեքներն անկում են գրանցել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 29-ին կազմել է 474.60 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.70 դրամ՝ նվազելով 5.36 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 621.77 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 4.94 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 29-ին կազմել է 7.29 դրամ` նախորդ օրվա համեմատ անկումը 0.04 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 284.88 դրամ, ոսկի՝ 20,122.47 դրամ, պլատին` 16,433.67 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում