«Իրավունք». Հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի վարձավճարները թանկացել են

«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի մի շարք ֆակուլտետների վարձավճարներ թանկացել են։ Մասնավորապես, եթե նախորդ տարի ԵՊՀ-ի «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում վարձավճարը 400 հազար էր, ապա այս տարվանից դարձել է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն» առարկան՝ 550 հազարից 600 հազար դրամ։ «Իրավագիտություն» բաժնի վարձավճարը միանգամից բարձրացել է 70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։ Վարձավճարների թանկացումից հետ չեն մնացել նաև Ագրարային համալսարանը և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը։ Մասնավորապես, եթե «Բուժական գործ» բաժնում սովորելու համար նախորդ տարի ուսանողները վճարում էին 800 հազար, ապա այս տարի ընդունվողների վարձավճարը կկազմի 1 մլն. դրամ»,– գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում