Օբաման և Էրդողանը կհանդիպեն Պեկինում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 4-ին Պեկինում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Օբաման Էրդողանի հետ քննարկելու է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձին հաջորդած զարգացումները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցը, ինչպես նաև սիրիական ճգնաժամը:

ԱՄՆ և Թուրքիայի առաջնորդները սեպտեմբերին կժամանեն Չինաստան` մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին, որի շրջանակում հնարավոր է նաև Օբամայի առանձնազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին պաշտոնական Կրեմլից որևէ հստակ տեղեկություն չեն հաղորդել` ասելով. «Մենք պատրաստ ենք: Սակայն որևէ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում