ԱՄՆ պետդեպը հորդորել է ամերիկացի դիվանագետների ընտանիքներին լքել Թուրքիան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նոր նախազգուշացում է արել Թուրքիայում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող իր քաղաքացիների համար` կապված այդ երկրում առկա ահաբեկչական վտանգի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան և Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները կարող են օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ը կամավոր լքել Թուրքիայի տարածքը: Այդ ընթացքում ամերիկյան կողմը կփոխհատուցի իր աշխատակիցների ճանապարհային ծախսերը:

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ողջ Թուրքիայի տարածքում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող ահաբեկչական վտանգով: ԱՄՆ քաղաքացիներին հատկապես կոչ է արվել զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք նախատեսվող այցերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում