Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Իրաքում քրդերի դիրքերին

Թուրքիայի զինված ուժերի չորս ռազմական կործանիչներ օգոստոսի 29-ին կրակ են բացել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) պատկանող դիրքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական կողմի տվյալներով` նրանք ոչնչացրել են քուրդ զինյալների դիրքերը` զգալի վնասներ պատճառելով նրանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում