Սիրիայում եւ Իրաքում հայտնաբերվել են ԻՊ-ի զոհերի 72 զանգվածային գերեզմաններ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում եւ Իրաքում զանգվածային սպանությունների զոհերի 72 գերեզմաններ են թողել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով սեփական հետաքննության տվյալները:

Ընդհանուր առմամբ նման գերեզմաններում կարող են գտնվել 5 հազարից մինչեւ 15 հազար կամ ավելի դիեր:

Այս տվյալները գործակալությունն ստացել է հարցազրույցների ընթացքում եւ արբնայակային լուսանկարների միջոցով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում