Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա և Սլովակիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այնուհետև՝ սեպտեմբերի 2-3-ին կայցելի Բրատիսլավա՝ մասնակցելու Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում