Սերժ Սարգսյանն այցելել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդես

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով անհատական ցուցահանդես, որը բացվել է օգոստոսի 29-ին Հայաստանի նկարիչների միությունում: Այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամո ւլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Դավիթ Հակոբյանն իր ցուցահանդեսին ներկայացրել է արդեն հրապարակված ու բացառիկ լուսանկարներ: Շուրջ 40 լուսանկարներում կարելի է տեսնել ՀՀ Նախագահին, համաշխարհային դեմքերին ու սովորական մարդկանց՝ կուլիսներից ներս ու դուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում