Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել զորամասերից մեկում

Արցախի պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումներից մեկի և ենթակա զորամասերի հրամանատարների մասնակցությամբ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ պաշտպանության նախարարության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորամասի մարտական պատրաստության, զինծառայողների մարտունակության կատարելագործման և մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչպես նաև նոր ուսումնական փուլի ընթացքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը առաջիկա անելիքների վերաբերյալ պատասխանատու սպաներին տվել է համապատասխան ցուցումներ և հրահանգներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում