Օլանդն ընդունել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Մակրոնը հրաժարական է տվել իր` գործող նախագահ Օլանդին հավատարմության թեմայով ամիսներ տևած խոսակցություններից հետո:

Հունիսի սկզբին Ֆրանսիայում Մակրոնի ուղղությամբ հավկիթներ էին նետել` ընդունած աշխատանքային բարեփոխումների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում