«Հրապարակ». ԼՂՀ նախագահը Արցախի ռեստորաններից մեկում մտերիմների հետ նշել է տարեդարձը

Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տարեդարձն էր, նա դարձավ 56 տարեկան: Արցախի նախագահն այդ կապակցությամբ երեկոյան Արցախի հայտնի ռեստորաններից մեկում մտերիմների հետ նշել է տարեդարձը. գրել է «Հրապարակ»-ը:

Իսկ սեպտեմբերի 2-ին Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյաների մեծ պատվիրակություն է մեկնելու Արցախ` մասնակցելու Անկախության հռչակման 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում