«Առավոտ». Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի հիմնելու ծրագիրը իրանագետը կարևոր զարգացում է համարում

Հայաստան և Իրանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը և Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի հիմնելու ծրագիրը իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը չափազանց կարևոր զարգացումներ է համարում թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար։

«Եթե համեմատենք հայ-իրանական հարաբերությունները ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետ, ապա պետք է հստակորեն տարբերակենք հարդը ցորենից՝ ինչպես ժողովուրդն է ասում։ Ադրբեջանա-իրանական հարաբերությունների համատեքստում հայտարարությունները կամ հռետորաբանությունը պետք է համեմատել արվող կամ արվելիք քայլերի հետ։ Առայժմ ես չեմ կարծում, որ Իրանի հետ հարաբերություններում մենք ավելի վատ դիրքերում ենք, քան Ադրբեջանը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Վարդան Ոսկանյանը՝ նկատելով, որ քաղաքական հարաբերությունների մակարդակում բավական ակնհայտ է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակն ավելի բարձր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում