Օբաման մեկ տարով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ օգոստոսի 30-ին մեկ տարով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրում, որն ի սկզբանե հայտարարվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարի կարգադրության մեջ նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի եւ իշխանությունների համապատասխան լիազորությունների երկարացումը պայմանավորված է ահաբեկչական գործողությունների պահպանվող սպառնալիքով: Գործող ռեժիմի ժամկետը լրանում է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին:

Սկզբնապես արտակարգ դրության ռեժիմը 2011 թվականի սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից հայտարարվել էր Նյու Յորքում եւ Վաշինգտոնում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, որոնք շուրջ 3 հազար մարդու կյանք խլեցին: Փաստաթուղթն ԱՄՆ-ի իշխանությունների կոնկրետ գործողությունների չի բովանդակում, բայց որոշիչ է ահաբեկչական սպառնալիքներին հակազդելու գործում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում