Թուրքիան Սիրիայում թիրախավորում է քրդական միավորներին. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի գործողություններն ավելի են լարում այդ երկրում իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, այս մասին Օլանդը հայտարարել է Ֆրանսիայում դ իվանագետների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա անդրադարձել է նաև Սիրիայի Ջերաբլուսի շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին` հայտարարելով, որ այդ տարածքներում Թուրքիան ավելի շատ պայքարում է քրդական միավորների դեմ, քան թիրախավորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում