Պուտինը մեծ քաղաքական գործիչ Է եւ Վրաստանի թշնամին չԷ. Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որակել Է որպես մեծ քաղաքական գործիչ, որը գործում Է՝ ելնելով իր երկրի շահերից:

«Պուտինը Վրաստանի թշնամին չԷ, Պուտինը մեծ քաղաքական գործիչ Է, եւ քաղաքական գործիչները ո՛չ թշնամիներ են, ո՛չ Էլ բարեկամներ որեւԷ երկրի համար: Պուտինը բարձրագույն կարգի պրոֆեսիոնալ Է, նա գործում Է՝ ելնելով իր պետության շահերից, եւ մեր խնդիրը, Վրաստանի խնդիրն այն Է, որ Պուտինը հարկադրված չլինի Վրաստանին վերաբերվելու որպես թշնամու»,- ասել Է Բուրջանաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

«Մեր խնդիրն Է՝ Ռուսաստանին համոզել, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չԷ»,- հավելել Է քաղաքական գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում