Հայաստանն Իրան կարտահանձնի ութ դատապարտյալի

Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է իրանցի ութ դատապարտյալների Հայաստանից Իրան արտահանձնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:

Քաշքավին տեղեկացրել է, որ դատապարտյալները կժամանեն Իրան առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ` մարտին, իրանցի վեց դատապարտյալներ ևս Հայաստանի բանտերից արտահանձնվել էին Իրանին:

Հայաստանից 2015 թվականի մարտի 21-ից արտահանձնվել է իրանցի 27 դատապարտյալ: Նրանց մեծ մասը մեղադրվում է Հայաստան կատարած այցի ժամանակ ապօրինի դեղամիջոցներ փոխադրելու մեջ: Ներկայում Հայաստանում բանտարկված են Իրանի 32 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում