Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքական բանակում

Թուրքիայի Քարաբյուք նահանգի Սաֆրանբոլու շրջանի ժանդարմական գնդում զինծառայողների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, զինվորների միջեւ ծեծկռտուքը սկսվել է ճաշարանում. 30 զինվորների միջեւ ստեղծված վիճաբանությունը վերածվել է զանգվածային կռվի:

Արյունալից ծեծկռտուքը հրամանատարության կողմից հնարավոր է եղել դադարեցնել օդ կրակոցներ արձակելու շնորհիվ:

Զանգվածային կռվի ժամանակ 10 զինծառայողներ վիրավորվել են, որից մեկը` ծայրահեղ ծանր:

Թուրքական պաշտոնական լրատվական գործակալությունը չի հայտնել բանակում զանգվածային ծեծկռտուքի պատճառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում