ՌԴ Սու-34-ի հարվածներից ոչնչացվել է ԻՊ-ի երկրորդ դեմքը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-34-ի ավիահարվածներից Սիրիայի Հալեպ նահանգում  ԻՊ-ի երկրորդ դեմքը համարվող  Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի մահվան փաստը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հետախուզական մի քանի խողովակների հաստատմամբ՝ ոչնչացված ահաբեկիչների շարքում եղել է դաշտային հրամանատար Աբու Մուհամմադ ալ-Ադնանին, որն ավելի շատ հայտնի է որպես «ԶԼՄ-երի հետ աշխատանքների գծով ԻՊ-ի  պաշտոնական ներկայացուցիչ»»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Աբու Մուհամմադ ալ-Ադնանին համարվում է ԻՊ-ի երկրորդ դեմքը Աբու Բաքր ալ-Բաղդադիից հետո և հայտնի է ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայի երկրներում ահաբեկչություններ իրականացնելու իր կոչերով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում