Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԼՂ հարցով խորհրդատվություն է անցկացվելու

Սեպտեմբերի 8-ին  Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով խորհրդատվություն են անցկացնելու: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հրատապ հարցեր, հատուկ  ուշադրություն է դարձվելու  Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը», – ասել է նա:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Զախարովան ասել է, որ խոսքը պլանային խորհրդատվությունների մասին է, ինչպիսիք  պարբերաբար տեղի են ունենում Վաշինգտոնում, Փարիզում և Մոսկվայում, որի հիմնական նպատակը հետևյալն է՝ կոորդինացնել երեք երկրների ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում