Եվրահանձնակատարը Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չի համարում

Թվային տնտեսության հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթինգերը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր է միայն Էրդողանից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օթինգերը խոսել է գերմանական Bild-ին տված հարցազրույցում:

«Ներկայիս պայմաններում անդամակցությունն առաջիկա տասը տարիներին իրատեսական չի երևում»,- հավելել է նա:

Օթինգերն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ մինչև 2016 թվականի հոկտեմբերը վիզային ռեժիմի դյուրացման մասին Թուրիայի պահանջին` ասելով որ դա դեռևս հնարավոր չէ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի վերջ իրենք ակնկալում են վիզային ռեժիմի դյուրացում Եվրամիության հետ:

«Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը կկատարի իր խոստումը: ԵՄ-ն Թուրքիային վիզային ռեժիմի դյուրցում է խոստացել, ինչպես նաև ֆինանսական աջակցություն Թուրքիայում գտնվող սիրիացիներին: Չնայած Էգե յան ծովում անկանոն ներգաղթը հսկողության տակ առնելու անհրաժեշտությանը, չի երևում, որ ԵՄ-ն ցանկանում է կատարել իր խոստումը: Եթե ԵՄ-ն չկատարի իր պարտավորությունները, Թուրքիան միայնակ չի կարողանա շարունակել դեպի Եվրամիություն անկանոն ներգաղթը կասեցնելու գործը: Ակնկալում ենք, որ ամենաուշը մինչև 2016 թվականի հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դ յուրացում կլինի»,- ասել է Չավուշօղլուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում