Պուտինը եւ Օբաման G20-ի գագաթնաժողովում կքննարկեն սիրիական հիմնախնդիրը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Բարաք Օբամայի լիաֆորմատ հանդիպում «քսանյակի» գագաթնաժողովում ծրագրված չԷ, բայց նրանք կբանակցեն գագաթնաժողովի «շրջանակներում» եւ կքննարկեն, այդ թվում, սիրիական հիմնախնդիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Որպես այդպիսին առանձին լիաֆորմատ հանդիպում այս պահի դությամբ պլանավորված չԷ: Բայց միեւնույն ժամանակ մեծ հավանականությամբ կարող ենք ենթադրել, որ գագաթնաժողովի «շրջանակներում» Պուտինը եւ Օբաման բանակցելու հնարավորություն կունենան»,- օգոստոսի 31-ին ասել Է նա լրագրողներին:

«Անտարակույս, կարելի Է ենթադրել, որ այսպես թե այնպես կարծիքների կարճատեւ կամ ավելի մանրամասն փոխանակում սիրիական գործերի շուրջն, իհարկե, կկայանա»,- հավելել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը:

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4 – 5-ը Չինաստանի Հանչժոուում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում