ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ կրկնակի հանրաքվե չի լինելու. Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կտրականապես հերքել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության շուրջ կրկնակի հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է երկրի նախարարների կաբինետի՝ քաղաքամերձ Չեքերս վարչապետական նստավայրում օգոստոսի 31-ին կայացած առաջին նիստում, որը նվիրված Էր ԵՄ-ից երկրի դուրս գալու (Brexit) թեմային:

«Մենք պետք Է շարունակենք հստակորեն հայտնել մեր դիրքորոշումը, այն Է՝ Brexit նշանակում Է Brexit, եւ մենք մտադիր ենք հաջողության հասնել այդ ճանապարհին»,-ասել Է նա:

«Դա նշանակում Է, որ ոչ մի երկրորդ հանրաքվե չի լինելու, նաեւ ԵՄ-ում մնալու փորձ չի ձեռնարկվելու, ինչ ձեւով Էլ որ այն լինի, եւ մենք, իսկապես, պատրաստվում ենք կատարել մեր խոստումը»,-ընդգծել Է կառավարության ղեկավարը:

Ինչպես նախօրյակին հայտարարել Է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր չԷ խորհրդարանի հետ խորհրդակցել Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգի գործարկման հարցերի շուրջ, որը նախատեսված Է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով:

«Կառավարության համար ըստ 50-րդ հոդվածի ընթացակարգը նախաձեռնելու կապակցությամբ խորհրդարանի հետ խորհրդակցելու օրենքով նախատեսված ոչ մի պարտավորություն չկա: Եվ այդ դիրքորոշումը պարզորոշ կերպով արտահայտված Է»,- ասել Է նա:

Հունիսի 23-ի հանրաքվեում բրիտանացիների մեծ մասը քվեարկել Է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին: Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը խոստացել Է կատարել ժողովրդի կամքը: 2017 թվականի սկզբին պլանավորվել Է բանակցություններ սկսել Լոնդոնի կողմից Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ, որը ԵՄ-ի կազմից անդամ պետության դուրս գալու մեխանիզմ Է նախատեսում: Ընթացակարգը կտեւի շուրջ երկու տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում