Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Իռլանդիայում, տուժել է 16 մարդ

Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրԷջք է կատարել Իռլանդիայի Շեննոն օդանավակայանում, տուժել է 16 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վերքեր են ստացել The United Airlines ավիաընկերության ինքնաթիռի 14 ուղեւորներ եւ անձնակազմի երկու անդամներ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Ավիաընկերությունում հայտնել են, որ հարկադրական վայրԷջքի պատճառ է դարձել մրրկայնությունը:

UA-880 չվերթը Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքից ուղեւորվում էր Լոնդոնի Հիթրոու օդանավակայան:

Boeing 767-300 ինքնաթիռում եղել են 207 ուղեւորներ եւ անձնակազմի 13 անդամներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում