Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 31-ին հեռախոսազրույց են ունեցել:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Լավրովը Նալբանդյանին շնորհավորել է ՌԴ «Բարեկամության» շքնաշանով պարգևատրվելու առթիվ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում