British Airways-ը տարիների ընդմիջումից հետո վերսկսել է թռիչքները Իրան
01/09/2016 14:28
Նմանատիպ
Բրիտանական British Airways (BA) ավիաընակերությունը վերսկսել Է թռիչքներն Իրան, որոնք դադարեցվել Էին 2012 թվականի հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում:
Սեպտեմբերի 1-ից Թեհրան թռիչքները կիրականացվեն շաբաթական 6 օր: Տարվա վերջին ավիաընկերությունը մտադիր Է դուրս գալ թռիչքների ամենօրյա ռեժիմի:
Առաջին ինքնաթիռը, չվացուցակի համաձայն, մեկնել Է տեղական ժամանակով ժամը 9-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին):
«Թեհրանը կարեւոր ուղղություն Է British Airways-ի համար»,-ասված Է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ութ տարվա ընդմիջումից հետո, թռիչքները Թեհրան վերսկսել Է ֆրանսիական Air France-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում