Զարգացման ասիական բանկը Վրաստանին 100 մլն դոլար կհատկացնի բարեփոխումներին աջակցելու համար

Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Վրաստանին 100 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի ներքին ռեսուրսների մոբիլիզացման բարելավմամբ ինկլյուզիվ աճի ծրագրի շրջանակներում: Համապատասխան համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ Վրաստանում ԶԱԲ-ի մշտական ներկայացուցիչ Յեշիմ Էլհան Քայիալը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետության ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ծրագրի հիմնական նպատակը ներքին ռեսուրսների ավելի արդյունավետ մոբիլիզացումն Է պետական եւ մասնավոր ներդրումների աճին աջակցելու համար:

Այս վարկն ավարտականն Է եռամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում, որի ծավալը կազմում Է 250 մլն դոլար: 75-ական մլն դոլարի առաջին երկու մասնաբաժիններն այս ծրագրի շրջանակներում Վրաստանն ստացել Է 2014 եւ 2015 թվականներին, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում