Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը շարունակում են էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա ձևավորելու աշխատանքները

Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը շարունակում են էներգահամակարգերի միջև փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված աշխատանքները, որոնք հնարավորություն կտան ձևավորել էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա:

Մասնավորապես, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի էներգետիկայի նախարարությունների միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում սեպտեմբերի 14-16-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայանալու է Համակարգող խորհրդի նիստը: Դրա աշխատանքներին մասնակցելու նպատակով Վրաստան է մեկնելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում