Սիրիայում ահաբեկչությունը վկայում է մարտադաշտում ծայրահեղականների անզորության մասին. Իրանի ԱԳՆ

Իրանը վճռականորեն դատապարտում Է սեպտեմբերի 5-ին Սիրիայի Տարտուսի, Հոմսի, Հասեկեի նահանգներում եւ Դամասկոսի արվարձանում կատարված ահաբեկչական գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:

«Արմատական իսլամիստների եւ նրանց վահաբական հովանավորների հանցագործությունները կատարվում են քաղաքացիական բնակչության դեմ: Դա վկայում Է մարտադաշտում ահաբեկիչների անզորության մասին եւ մարտական գործողությունների ընթացքում նրանց կրած պարտությունների հետեւանքն Է: Այդ մարտավարությունը ծայրահեղականների գործողություններին բնորոշ Է ինչպես Սիրիայում, այնպես Էլ Իրաքում եւ Եմենում»,-ընդգծել Է դիվանագետը, որի խոսքը սեպտեմբերի 6-ին տարածել են իրանական լրատվական գործակալությունները:

Հասեմին Սիրիայի իշխանություններին ու ժողովրդին ցավակցություն Է հայտնել ահաբեկչական գործողությունների կապակցությամբ եւ հորդորել Է համաշխարհային հանրակցությանը՝ «վճռականություն ցուցաբերել ահաբեկչությանը դիմակայելու գործում, հրաժարվել դրա հովանավորների նկատմամբ անտարբերությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում