51 տարեկանում վախճանվել Է Վիեննայի օպերայի պատվավոր տենոր Յոհան Բոտան

51 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո Վիեննայում վախճանվել Է նշանավոր օպերային երգիչ Յոհան Բոտան:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Kurier թերթին հայտնել Է երգչի մենեջեր Միխել Լեւինը: Բոտան համարվում Էր ժամանակակից օպերայի աստղ, իսկ համաշխարհային ճանաչումը նա ձեռք Է բերել գերմանական դրամատիկական թատրոնի մեկնաբանություններին որակապես նոր մոտեցման շնորհիվ:

Յոհան Բոտան ծնվել Է 1965 թվականի օգոստոսի 19-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Վոկալի արվեստը կատարողը ճանաչել Է Պրետորիայում, իսկ 1989 թվականին առաջին անգամ ելույթ Է ունեցել Ռուդեպուրտ քաղաքի թատրոնի բեմում:

Այնուհետեւ 1990 թվականին տենորը ուղեւորվել Է նվաճելու Եվրոպան: Բոտայի կարիերայում գլխավորը դարձել են Վիեննայի պետական օպերայում ունեցած նրա ելույթները: Երաժիշտը Վիեննայում դեբյուտել Է 1996 թվականին՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայում նկարիչ Մարիո Կավարադոսիի կերպարում: 1998 թվականին տենորն ստացել Է Ավստրիայի քաղաքացիություն, իսկ 2003 թվականին արժանացել Է Վիեննայի պետական օպերայի պատվավոր կատարողի կոչման: Տենորը նաեւ կանոնավոր կերպով հանդես Է եկել աշխարհի գլխավոր օպերային թատրոններում, ներառյալ Միլանի Լա Սկալան եւ Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում