Բակո Սահակյանը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մասնակցել է հանրապետական մաղթանքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված հանրապետական մաղթանքին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում