«Ախավա» միջազգային երաժշտական փառատոնում կհնչի հայկական հոգևոր երաժշտություն

Սեպտեմբերի 8-11-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվում է «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, փառա տոնի շրջանակում կներկայացվի նաև հայկական, բյուզանդական և հրեական հոգևոր խմբերգային երաժշտություն:

Փառատոնի եզրափակիչ համերգը տեղի կունենա սեպտեմբերին 11-ին: Հայկական հոգևոր երաժշտության լավագույն նմուշներ կկատարի Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Որպես մենակատար հանդես կգա Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ միջազգային մրցույթների դափնեկիր Լիպարիտ Ավետիսյանը:

Համերգի խորհրդատուն է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննսիյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում