Տեղադրվել է հատուկ մետաղական հարթակ. ոտքի կարճացում Պավլիկ Մանուկյանի մոտ չի նկատվի (տեսանյութ)

Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունը: Լրագրողների հետ զրույցում ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների, ինչպես պլանավորվել էր:

«Վիրահատության ընթացքում տեղադրվել է հատուկ մետաղական հարթակ և ֆիքսվել են կոտրվածքի բոլոր բեկորները: Այժմ նա անցել է վերջնական ֆիքսացիայի: Ըստ մեր և աշխարհի փորձի՝ նման կոտրվածքի դեպքում մետաղական հարթակները հանվում են մեկ տարի հետո»,-ասաց նա՝ շեշտելով, որ Պավլիկ Մանուկյանը հաշմանդամ չի մնա. նա հանգիստ կկարողանա քայլել: 

Մանուկյանը վստահեցրեց, որ Պավել Մանուկյանի մոտ չի նկատվի ոտքի կարճացում, նկատվելու դեպքում էլ այն կլինի չնչին. «Վիրահատությունից հետո չափել ենք ոտքը: Եթե անգամ կարճացում լինի՝ 1 սմ խնդիր է լինելու, ինչն ընդհանրապես աննշան է ու չի զգացվի»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում 

Հետևեք մեզ նաև Telegram-ում